Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 879-ի, հայտնում է StopCov կայքը: Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 15 նոր դեպք, ապաքինվել է 704 մարդ: Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ: Կարանտինացված է 2795 մարդ, բժիշկների հսկողության տակ է 252 պացիենտ: