Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հինգ կուսակցություն հավաք-հանդիպում է անցկացրել

Հինգ կուսակցություն հավաք-հանդիպում է անցկացրել
15.06.2020 | 15:21

Քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ գրասենյակում, 168.am-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Հինգ կուսակցություն է մասնակցել՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»:

Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում», - ասել է նա։ Սաղաթելյանը նշել է, որ «Հայրենիք» կուսակցությունից հանդիպմանը ներկա է եղել կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ