Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Փողոցը մարտահրավեր է նետել ՀՀ վարչապետին

Փողոցը մարտահրավեր է նետել ՀՀ վարչապետին
15.06.2020 | 15:22

2018-ին փողոցային բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվեց իր կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի, գրում է ռուսական «Կոմերսանտը»` «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» հոդվածում՝ անդրադառնալով հունիսի 14-ին Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանն ու դրա արդյունքում առաջացած բողոքի ալիքին: Երբ ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության կանչեց ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, որը քննադատում է վարչապետին «բոլոր ոլորտներում ձախողման համար», նրա հարյուրավոր աջակիցներ հավաքվեցին ԱԱԾ-ի պատուհանների տակ՝ բղավելով «Նիկո՛լ, հեռացի՛ր» կարգախոսը: Պարբերականը նշում է, որ ՀՀ իշխանությունների հունիսի 14-ի գործողությունները հանգեցրին նրան, որ Փաշինյանի իշխանության գալու պահից ի վեր առաջին անգամ մարդիկ փողոց դուրս եկան` պահանջելով նրա հրաժարականը: Բացի այդ, կառավարության հրաժարականի և կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար բոլոր պատասխանատու անձանց պատասխանատվության կանչելու կոչ են արել նաև երկրի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ-ն: Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ ինքը պարբերաբար հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ:


Ինքը` վարչապետ Փաշինյանը, վերջին շրջանում կոշտ քննադատության է ենթարկում իր քաղաքական հակառակորդներին` նրանց անվանելով «քաղաքական բացիլներ», հայտարարելով, որ նրանք «իրենց քաղաքական գերեզմանն են փորում», իսկ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո կհայտնվեն «Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցում», հիշեցնում է պարբերականը:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ