Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել քրդերի դեմ

Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել քրդերի դեմ
15.06.2020 | 15:23

Թուրքիայի զինված ուժերն Իրաքի հյուսիսում հունիսի 14-ին նոր`«Արծվի չանչ» ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում արգելված և ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ տեղեկացրել է ՊՆ-ն թվիթերում: «Մեր ինքնաթիռները ժայռերը փլուզում են ահաբեկիչների գլխին»,-ասված է նախարարության գրության մեջ: Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի բազաներ են գտնվում, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն օդային և ցամաքային ռազմական գործողություններ են իրականացնում: Թուրքիայի ՊՆ տվյալներով` 2015-ից վերացրել են քրդական կուսակցության 10 000 անդամի:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ