Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պոլսո Հայոց պատրիարքի հայտարարությունը

Պոլսո Հայոց պատրիարքի հայտարարությունը
15.06.2020 | 15:27

Պոլսո Հայոց պատրիարք, Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբ Սոֆիայի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում հանդես է եկել հայտարարությամբ։ Նա կոչ է արել՝ Սուբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնաձնել քրիստոնյաների համար։ Նա շեշտել է, որ այդպես թող Սուրբ Սոֆիան դառնա դարի եւ մարդկության խաղաղության խորհրդանիշը։

«Միթե՞ այս առաջարկն այդքան ուտոպիստական է։ Չէ, որ մենք նույն երկնքի տակ ենք մեր աղոթքներն անում։ Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կկիսենք։ Մեր կրոնները տարբեր են, սակայն մենք նույն Աստծուն ենք հավատում։ Աշխարհի փրկությունը խաչի եւ մահիկի դաշինքն է»,-ասել է պատրիարքը։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ