ԲՀԿ պատգամավորներն այսօր հանդիպել են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ ասել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, Ծառուկյանը «շատ լավ և ուժեղ տրամադրություն է ունեցել»։ Թե ի՞նչ հարցեր են քննարկել, Աբովյանը չցանկացավ փակագծեր բացել։ Խմբակցության քարտուղարը նաև վստահեցրեց, թե տեղյակ չէ՝ ԲՀԿ ղեկավարը կրկին կանչվե՞լ է ԱԱԾ հարցաքննության, թե ոչ։
Պատասխանելով հարցին, թե ինքը նույնպես տեղեկություններ ունի՞, որ երեքշաբթի օրը գլխավոր դատախազը միջնորդելու է խորհրդարանին՝ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, Աբովյանն ասաց, թե այդ տեղեկության հետ կապված պետք է կապ հաստատել Նաիրա Զոհրաբյանի հետ։ Մամուլը գրել էր, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտելու որոշում է կայացրել, սակայն խմբակցության քարտուղարն ասաց, թե պաշտոնապես նման որոշում չունեն, ով ուզի՝ կարող է մասնակցել: