Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ նախագահը ՀԱՊԿ ԽՎ նիստում անդրադարձել է «համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին»

ԱԺ նախագահը ՀԱՊԿ ԽՎ նիստում անդրադարձել է «համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին»
15.06.2020 | 23:40

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում, ինչպես տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախագահը, ինքն անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք, Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից», - նշել է Արարատ Միրզոյանը: Նա հավելել է, որ նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ինքն ակնկալում է դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ