Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Դիմակներ չկրելը Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառն է

Նիկոլ Փաշինյան. Դիմակներ չկրելը Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառն է
15.06.2020 | 23:41

Դիմակներ չկրելը Հայաստանում կորոնավիրուսի տարածման թիվ մեկ պատճառն է, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դիմակները համարվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաէֆեկտիվ միջոցը՝ վկայակոչելով Forbes-ի հոդվածը հետազոտությունների մասին:

«Կարծում եմ եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ հակահամաճարակային ամենապրիմիտիվ և ամենաէֆեկտիվ միջոցը՝ խոսքը դիմակներ կրելու մասին է: Պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի հեճուկս պարետատան որոշումների, ի հեճուկս կիրառվող վարչական վարույթների, ի հեճուկս կիրառվող լայնածավալ քարոզչության, ի հեճուկս կառավարության գործունեության թափանցիկության ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ», - ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ մեծացվելու են վարչական ներգործության մեթոդները, ծավալները:


«Կրկին պահանջում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ՝ կրել դիմակներ ամենուր և այդ դիմակը հանել միայն սնվելիս, սնվելու ժամանակ էլ պահել սոցիալական հեռավորություն», - ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ վերլուծությունները վերջին օրերին ցույց են տալիս, որ դեպքերը հիմնականում լինում են մոտ շենքերում, նույն թաղամասերում:
«Մի լավ լուր կա՝ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մեր ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում դրանք գրեթե կհավասարվեն միջճգնաժամային գնին», - ասաց նախարարը:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ