ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գլխավոր դատախազի կողմից ստացել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր՝ տեղեկացրել է ԱԺ նախագահը ֆեյսբուքյան էջում: Հարցն ընդգրկվել է հունիսի 15-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։