Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նաիրա Զոհրաբյան. Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին

Նաիրա Զոհրաբյան. Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին
15.06.2020 | 23:44

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրել է. ․


«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս,
Իմքայլական պատգամավորներն իրար հերթ չտալով՝ որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ՝ դա ում սյուռ ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ: Տարածվող թղթի կտորն էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:
Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:
Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր», - գրել է նա:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ