Որոշակի տեղեկատվություն է հասանելի դարձել, որից հետո ԲՀԿ նախագահը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, լրագորղների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Իմ խորին համոզմամբ՝ որոշակի արտահոսք է տեղի ունեցել իրավապահ համարակգից, որին տեղեկացել են ԲՀԿ առանձին անդամներ, որից պաշտպանվելու առաջին իսկ քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որ հետո կարողանային որակել որպես քաղաքական ճնշում։ Սա է ամբողջը», - ասաց Մակունցը։ Թե որտեղից ԲՀԿ-ին կարող էր հասանելի դառնալ գաղտնի տեղեկատվությունը՝ Մակունցը չպարզաբանեց՝ նշելով, որ անձամբ չի տիրապետում նման տեղեկատվության: