Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունցը՝ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին

Լիլիթ Մակունցը՝ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին
15.06.2020 | 23:53

Որքանով հետևել եմ ուղիղ եթերով տեղի ունեցող գործընթացներին՝ ոչ իրավաչափ գործողություններ չեմ տեսել իրավապաների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց.

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ դիմաց ակցիայի ժամանակ ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։ «Սա ասում եմ որպես անձ, ով իսկապես ականատես է եղել, թե ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ», - ասաց նա։ Մակունց ընդգծեց՝ ինքը հակառակն է տեսել. «Ոստիկաններն իրենց լիազորությունների շրջանակներում փորձում էին համոզել ակցիայի մասնակցիներին պահպանել կարգը»:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ