Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն եմ սխալ անում

Նիկոլ Փաշինյան. Անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչն եմ սխալ անում
15.06.2020 | 23:55

Բացթողումն այն է, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացուն համոզել, պարտադրել պահել համաճարակային կանոնները՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է կառավարության բացթողումը կորոնավիրուսի դեմ պայքարում:


«Այս բոլոր աղմուկ–աղաղակի մեջ գալիս կուլմինացիա են դառնում երկու գործոն՝ դիմակ, որը դառնում է դոմինանտ գործոն և երկրորդը՝ սոցիալական հեռավորություն: Սա է մեր ամենամեծ պրոբլեմը: Ես այդ նկարները, որ տեսնում եմ, ինչպես են մարդիկ այդպես հավաքված, ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Այսօրվա թիվը ցույց է տալիս, որ 15 հոգի հավաքված են, որ մեկը ասիմպտոմ լինի 15 հոգի նարդու սեղանի շուրջ հավաքվածները, մանավանդ, որ այդ ժողովուրդը 55-ից ավելի տարիքի են, իրենք իրենց դատապարտում են մահվան: Անընդհատ ինձ հարց եմ տալիս, ի՞նչն եմ սխալ արել, որ այդ մարդիկ այդպես են անում»,- ասաց նա:
Նա ասաց, որ իր մոտ ավելի շատ հարց է առաջանում՝ ինչ պետք է անեին, որ երեկ չէ առաջին օրը Հաղարծին գնացած քաղաքացիները դիմակով լինեին: «Կա վարկած, որ մենք պետք է փակեինք, թույլ չտայինք, բայց հարցը ուրիշ բանում է, այդ նույն մարդիկ իրենց տանը նույն բանն անեին դրանից ավելի շատ էր լինելու մեր մխիթարանքը Վարքագծի մեջ է խնդիրը, ուրիշ ձև չկա»,- ասաց նա:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ