Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պեկինը պատերազմական ժամանակի ռեժիմի է անցել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով

Պեկինը պատերազմական ժամանակի ռեժիմի է անցել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով
15.06.2020 | 23:55

Պեկինը պատերազմական ժամանակային ռեժիմ է մտցրել մայրաքաղաքի բոլոր բնակելի տարածքներում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով՝ հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Այս ռեժիմը ազդել է քաղաքի 120 բնակելի միկրոշրջանների վրա: Օրեր առաջ Պեկինի խոշորագույն շուկաներից մեկում ՝ Xinfadi- ում, ներկրված սաղմոնի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուս: Դրանից հետո COVID-19-ով վարակակիրներ են սկսել հայտնվել մայրաքաղաքում, չնայած 2 ամիս շարունակ վարակվելու տեղական դեպքեր չեն նկատվել:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ