Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

COVID-19-ով վարակված ծանրի հիվանդների մոտ 50%-ի վիճակը սկսել է բարելավվել պլազմայի փոխներարկումից հետո

COVID-19-ով վարակված ծանրի հիվանդների մոտ 50%-ի վիճակը սկսել է բարելավվել պլազմայի փոխներարկումից հետո
15.06.2020 | 23:56

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մոտ կեսի վիճակը սկսել է բարելավվել, երբ նրանց ներարկել են ապաքինվածների պլազման: Մոսկվայի քաղաքապետը վկայակոչել է բժիշկներին, ըստ որոնց՝ հիվանդներից շատերը կհայտնվեին վերակենդանացման բաժանմունքում, եթե չօգներ պլազմայի փոխներարկումը։ «Հակամարմիններով հագեցած արյան պլազմայի փոխներարկումից հետո նրանք սկսել են ապաքինվել: Դա հիանալի է», – Սոբյանինի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ