Եգիպտական արձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները կարծում են` արձանների քթերի կոտրված լինելը ժամանակի ընթացքում քայքայման հետևանք է, սակայն ավելի խոր պատճառներ ունի՝ CNN-ին հարցազրույցում ասել է եգիպտագետ Էդուարդ Բլայբերգը:
Նա վկայակոչել է բազում քաղաքական, կրոնական, անձնական և քրեական դրդապատճառներ վանդալիզմի գործողությունների համար: Հին եգիպտացիները հզոր ուժային հատկանիշներ էին վերագրում մարդկային կերպարանքին: Նրանք հավատում էին, որ աստվածության էությունը կարող է բնորոշել պատկերը, կամ, պարզապես մահկանացուների դեպքում, այդ հանգուցյալ մարդու հոգու մի մասը կարող է բնակություն հաստատել իր արձանի մեջ: Վանդալիզմի դրսևորումները արձանների հանդեպ, հետևաբար, նպատակ ունեին «անջատել պատկերի ուժեղությունը տվյալ մարդուց»` հավելում է գիտնականը: