Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատել է վանդալներին, որ փչացրել են Ուինսթոն Չերչիլի հուշարձանը, նրա վրա ռասիստական գրություններ անելով՝ հաղորդում է The Telegraph-ը:
Ջոնսոնն իր հեղինակային սյունակում նշել է, որ Չերչիլը իր պաշտոնավարման ընթացքում տարբեր քաղաքական կարծիքներ է ունեցել եւ ինքն էլ է փոխվել: Ըստ վարչապետի, քաղաքական գործիչը Հնդկաստանի մասին իր կարծիքը փոխել է, ինչպես նաեւ նրա անկախություն ստանալու հնարավորությունը: Բացի դրանից, ինչպես նշել է Ջոնսոնը, Չերչիլը 1940-ականներին մզկիթ է կառուցել Լոնդոնի այգիներից մեկում: «Եվ ամենից առաջ, ինչպես արդարացիորեն նշում էին շատերը, անմտություն է նրան ռասիզմի մեջ մեղադրել, երբ նա միայնակ կանգնեց ռասիստական բռնապետության դեմ, որն առանց Չերչիլի դիմադրության կգրավեր եւ երկիրը, եւ Եվրոպայի մնացած մասը»,-գրել է Ջոնսոնը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պայքարել հենց ռասիզմի խնդրի դեմ եւ ոչ թե նրա սիմվոլների: Նա նաեւ կոչ է արել չփորձել վերաշարադրել պատմությունը: Վարչապետը հայտարարել է միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, որը զբաղվելու է կյանքի տարբեր ոլորտներում առաջացած անհավասարությունների քննարմամբ:
«Եկեք պայքարենք ռասիզմի դեմ, բայց հանգիստ թողնենք մեր ժառանգությունը: Եթե մենք ցանկանում ենք փոխել իրավիճակը, երկրում կան ժողովրդավարական միջոցներ, շնորհիվ, ի միջի այլոց հենց Չերչիլի՚,-եզրափակել է Ջոնսոնը: