Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գևորգ Գորգիսյան.Հիմնավոր կասկածներ կան, որ կատարում եք քաղաքական նոր էլիտայի պատվերները

Գևորգ Գորգիսյան.Հիմնավոր կասկածներ կան, որ կատարում եք քաղաքական նոր էլիտայի պատվերները
16.06.2020 | 15:48

ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ հանրությունը պետք է համոզված լինի, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նրա միջնորդությունը քաղաքական պատվեր չէ: Պատգամավորն իր ասածի համատեքստում հիշեցրեց ընդամենը երկու տարի առաջ նույն Արթուր Դավթյանի կողմից Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը՝ նկատելով, որ քաղաքական էր և քաղաքական նկատառումներով էլ հետո չեղարկվեց: «Այո, ես պնդում եմ, որ Դուք կատարել եք քաղաքական պատվեր, և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի պատվերները: Քանի դեռ հակառակն ապացուցող քայլ չեք արել, այլ կերպ չենք կարող մտածել», - ասաց պատգամավորը:


Դատախազը շեշտեց՝ սա քաղաքական հանձնարարություն չէ, հետևապես բոլորը կարող են վստահ լինել, որ այսօր տեղի ունեցածը զուտ իրավական գործընթաց է:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ