Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նաիրա Զոհրաբյան. Դուք անհարմար չե՞ք զգում, հարգեք Ձեր ուսադիրները

Նաիրա Զոհրաբյան. Դուք անհարմար չե՞ք զգում, հարգեք Ձեր ուսադիրները
16.06.2020 | 15:50

Ես վստահ եմ, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, ԱԺ նիստի ընթացքում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյային հորդորեց հարգել իր ուսադիրները և վերահաստատել, որ վերոնշյալ գործընթացը եղել է քաղաքական պատվեր:


«Դուք պնդո՞ւմ եք, որ ունեիք բոլոր իրավական հիմքերը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունց զրկելու համար, ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը, ո՞վ էր փոխվարչապետը, որ այդ հարցով Ձեզ դիմեր: Դուք անհարմար չե՞ք զգում», - հարց ուղղեց պատգամավորը: Դատախազը ասաց, որ իր պաշտոնական գործունեության համար երբեք անհարմար չի զգացել և չի զգա: «Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ են անհարմար դրության մեջ դնում», - ասաց նա:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ