Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վահե Էնֆիաջյան. Սա շինծու գործ է, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր լուծել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին

Վահե Էնֆիաջյան. Սա շինծու գործ է, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր լուծել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին
16.06.2020 | 15:52

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում իր ելույթը սկսեց` բարձրացնելով «Չեք լռեցնելու» պաստառ, նա հայտարարեց` «Չենք լռելու և չեք կարող լռեցնել, դա անհնար է»: «Այլևս Դուք անցաք թույլտրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է մեծ ընտրության առջև, իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետերը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: ՀՀ ԱԺ-ում եղել են նմանատիպ նախաձեռնություններ, և գիտեք ինչպիսի գնահատականների են արժանացել դրանք: Երբ դատախազը մտել է խորհրդարան սանկցիայով, որ կարողանան անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին, այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում ԱԺ պատգամավորի ինստիտուտի նկատմամբ»,-հայտարարեց Էնֆիաջյանը:

Նա շեշտեց՝ ԱԺ պատգամավորին այսօր տրված է լիազորություն՝ չլռելու, խնդիրներ բարձրաձայնելու: «Հունիսի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ: Քաղաքական մեծամասնության կողմից որևէ քաղաքական մեկնաբանություն չի եղել: Փորձել եք խոսել քրեական օրենսգրքի որոշ տարրերի մեկնաբանություններով, սրանք ի՞նչ ձևակերպումներ են, սա ի՞նչ աշխատելաոճ է»,- նշեց նա:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, սա շինծու գործ է: «Գործ, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր իրականացնել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին, չի ստացվելու: Դուք քաղաքական բանավեճի էլ ունակ չեք: Կառավարությունը պետք է գա և խոսի հաշվետվություններից, բացթողումներից, ոլորտային ձախողումներից: 300-ից ավելի մահ կա, ՀՀ-ում Հայաստանի հպարտ քաղաքացիներ են մահացել, ո՞վ է տալու այդ քաղաքացիների մահվան պատասխանը: Վստահ եղեք, այդ պատասխանը տալու ժամանակն էլ է գալու»,- ընդգծեց նա: Էնֆիաջյանը կոչ արեց «Իմ քայլին» սթափ մտածել, սթափ վարվել, որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի, իր տրամաբանությունն ունի:


Նա հայտնեց, որ այն ժամանակ էլ, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց էր դրվել, ԲՀԿ-ն է դա վիժեցրել, չնայած իրենց սպառնացել էին, որ դա պետական դավաճանություն է, Արցախի հարց կա: Նա ասաց, որ դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել են, որ հեղափոխություն ասվածը իրականություն դառնա: «Այո, հուշագիր ենք ստորագրել, ասել ենք, որ օրենքի գերակայություն, ժողովրդի կամարտահայտությունը ՀՀ-ում գերակայելու է, պատգամավորի անձեռնմխելիությունը և պատգամավորի կարծիք արտահայտելու համար որևէ մեկը իրավունք չունի նրան սաստելու և փորձելու նրա խոսքը խոչընդոտի: Այն, ինչ նախկինները չկարողացան իրականացնել և չիրականացրին, դուք իրականացնում եք: Դուք ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ հաշվետվություն տվեք: Քաղաքականության մեջ որքան էլ պիտակավորում են, կան բարձր բարոյականության նորմեր, ընտրեք բարձր բարոյականության նորմերը»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ