Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիբանանում բախումների և ջարդերի 36 մասնակից է ձերբակալվել

Լիբանանում բախումների և ջարդերի 36 մասնակից է ձերբակալվել
16.06.2020 | 15:54

Ռազմական հատուկ նշանակության ծառայության ջոկատայինները զանգվածային բողոքի ակցիաների 36 մասնակիցների են ձերբակալել՝ բանակի եւ ոստիկանության հետ բախումների հետևանքով՝ հաղորդում է Լիբանանի պաշտպանության նախարարությունը:

«Հատուկ նշանակության ծառայության ստորաբաժանման կողմից հունիսի 11-15-ը ձերբակալվածների թիվը, որոնք կապ են ունեցել անկարգությունների հետ, վտանգել են հանրային և մասնավոր սեփականությունը, այդ թվում՝ վնաս են հասցրել բանկերին, խանութներին և ռեստորաններին, երկրի տարբեր մասերում հասել է 36-ի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ