Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էդմոն Մարուքյան. ԼՀԿ-ն այս քվեարկության մեջ անելիք չունի

Էդմոն Մարուքյան. ԼՀԿ-ն այս քվեարկության մեջ անելիք չունի
16.06.2020 | 15:57

ԲՀԿ նախագահի մասին իշխանության նախկին և ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով 2018-ից իշխանության կողմից ԲՀԿ-ի լեգիտիմության վերաբերյալ գնահատականները: Նրա խոսքով՝ իշխանության բոլոր՝ նախորդ և ներկայիս հայտարարությունները պետք է համադրել, որպեսզի հասկանալի լինի վերջինիս անկեղծ և ազնիվ լինելու չափաբաժինը:


«Եկեք ազնիվ խոսենք. Էդ ո՞նց եղավ, որ երբ Բարգավաճը ձեզ պետք եղավ, լավ ուժ էր, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր: Արդյոք օրենքի ընտրողական կիրառման հանգամանք չկա՞: Ժամանակին ճանաչել եք այս մարդկանց լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Ո՞նց եղավ, որ ձեր նախարարը հրապարակում է նախաքննական նյութերը: Ե՞րբ է նման բան եղել, ես չեմ հիշում: Ես հիմա իշխանությանն ասում եմ՝ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք չեք եկել փետրվարին՝ կալանավորելու:


ԼՀԿ-ն գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, չենք մասնակցելու այս ֆարսին: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա հետընթաց ապրող երկիր, և ասում ենք՝ սա ֆարս է», - հայտարարեց Մարուքյանը:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ