Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները

Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները
16.06.2020 | 16:00

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Սպասվում է, որ նախարարները կքննարկեն տարածաշրջանային իրավիճակը` հատուկ շեշտ դնելով Սիրիայում ստեղծված իրավիճակի վրա, կքննարկվի նաև ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով հետաձգված Սիրիայի Արաբական Հանրապետության հարցով «Աստանայի եռյակի» գագաթաժողովի կազմակերպման հնարավորությունն ու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:
Զարիֆը դարձել է առաջին արտասահմանցի հյուրերից մեկը, որի հետ Լավրովը համավարակից հետո դեմ առ դեմ հանդիպում է ունենում, մինչ այս նախարարի բոլոր խորհրդակցությունները տեղի էին ունեցել առցանց ռեժիմով:


Լավրովի և Զարիֆի բանակցությունները կդառնան նաև առաջինը վերջին երեք ամսում, որոնց կմասնակցեն նաև լրագրողները. մինչ այս ՌԴ ԱԳ նախարարը խորհրդակցությունների ժամանակ և դրանցից հետո լրագրողների հետ շփվել է առցանց ձևաչափով: Հանդիպմանը լրագրողների մասնակցությունը սահմանափակ կլինի. ենթադրվում է, որ մամուլի ներկայացուցիչները բանակցությունների արձանագրային մասին կհետևեն այլ սրահից արվող հեռարձակման շնորհիվ:
Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստան է ժամանել Անկարայից, որտեղ երեկ բանակցություններ է վարել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ