ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթի ժամանակ նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ փակ գաղտնի քվեարկությանը։ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը նույնպես հայտարարեց, որ ԲՀԿ-ն քվեարկության չի մասնակցելու: