Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է՝ հարցաքննության

Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է՝ հարցաքննության
16.06.2020 | 22:56

ԱԱԾ-ում շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը:
ԱԱԾ շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի աջակիցները: Ոստիկանությունը հավաքված աջակիցների մեծ մասին բերման ենթարկեց, բացառությամբ պատգամավորների: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջի մասին մնում է ուժի մեջ: Հարցին՝ եթե Ծառուկյանը կալանավորվի, ո՞ւմ են պատկերացնում կուսակցության ղեկավար, Զոհրաբյանը չպատասխանեց: ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ բացառում են համագործակցությունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ:


Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հարցին, թե ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել, պատասխանեց՝ բացառում են ժողովրդի կողմից մերժված ուժերի հետ համագործակցությունը: Հարցին կհամագործակցե՞ն ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, ԱԺ փոխնախագահը տվեց նույն պատասխանը:
«Ես մի բան կարող եմ ասել, ուրեմն որևիցե մեկի անուն ազգանունը չեմ ասելու, որ որևիցե մեկին ոչ հերոսացնեմ, ոչ թիրախավորեմ, ոչ ավելորդ մեկնաբանությունների տեղ տամ: Ընդհանուր եմ ասում և հիմա էլ եմ ասում՝ ով ուզում է լինի, եթե ժողովրդի կողմից ընկալված չի որպես քաղաքական ուժ, որպես անձ կամ անհատ հասարակության կողմից մերժված է, մենք իր հետ ճանապարհ անցնելու չունենք: Ես մի բան կարող եմ ասել, որ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ եմ խոսել, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եմ խոսել և առհասարակ հասարակության մեջ տարբեր հայտնի մարդկանց հետ եմ խոսել, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին, և իրենք էլ են արձանագրում այն փաստը, որ սա քաղաքական հետապնդում է», - նշեց Էնֆիաջյանը:


Այսօր փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդությամբ հայցում էր խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017-ի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ