Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քաղաքացիները անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում կտուգանվեն 10 000 դրամով

Քաղաքացիները անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում կտուգանվեն 10 000 դրամով
16.06.2020 | 22:57

Վաղվանից բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ, հակառակ դեպքում՝ սա առանձին վարչական իրավախախտում է դիտվելու և քաղաքացին տուգանվելու է 10 000 դրամով՝ պարետատան նիստից հետո որոշման մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ, և մեծագույն խնդիր է դիմակների կրման կարգապահության մեծացումը։

«Ինչո՞ւ է այս որոշումը կայացվել, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Ընդ որում, այս պարագայում համաձայն վարչական իրավախախտումների մասին օրենսդրության, անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրն առանձին-առանձին կենթարկվի տուգանքի: Այսինքն՝ դիմակ չկրելու համար՝ 10 000 դրամ, և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 000 դրամ», - նշեց վարչապետը:
Վարչական վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը կրկնապատկվելու է։ Այսինքն՝ ոստիկանին կուղեկցի նաև պետական կառավարման այլ մարմիններից ներկայացուցիչ։ Այսօր վարակի ամենամեծ աղբյուրը են համարվում՝ բակերը, զբոսայգիների զրուցարանները, նարդի, շախմատ, բլոտ խաղալու տեղերը։ Վարչապետի խոսքով՝ այս վայրերում ուժեղացված ստուգայցեր են իրականացվելու։ Վարչապետն ասաց նաև՝ կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունների սկզբնաղբյուրները պարզելու աշխատանքներ են իրականացվում։ «Ակնհայտ է հիմա, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ, այն, որ իրենցից էլ է երևում, ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, հնարավորինս շատ մարդ վարակվի, ուզում են հնարավորինս տնտեսությունը մեծ անկում ապրի, հնարավորինս մեծ պրոբլեմ լինի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա», - նշեց Փաշինյանը:


Պարետատան նիստին էր մասնակցում նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նա ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքում։ Ասաց՝ շրջիկ խմբերն այցելում են քաղաքացիներին և տեղում նմուշառում իրականացնում: «Այսինքն` մարդը չպետք է գա հասնի պոլիկլինիկա, այլ՝ շրջիկ խումբը գնում է և նմուշառում է իրականացնում: Այս պահին արդեն 5 628 նմուշառում է արված: Այս պահին մեր պոլիկլինիկաները տանում են 4 493 պացիենտ, որից 1053-ը Covid-19 հաստատված պացիենտներ են», - ասաց Մարությանը:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ