Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց

ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց
16.06.2020 | 22:59

ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԲՀԿ նախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն: Քվեարկությանը մասնակցած 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:
ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: ԲՀԿ-ական պատգամավորներն ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ հիմա գտնվում են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է:

«Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը՝ բացակա են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցեց քվեարկությանը: Այսօր ավելի վաղ անցկացված նույնպես փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, երկու որոշումներն էլ ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե գաղտնի քվեարկությանը մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ներկայացրած միջնորդությամբ հայցում էր խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ

554512156741/1569871630">«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն