Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանում գործազուրկների թիվը հասավ 2,5 միլիոնի

Ռուսաստանում գործազուրկների թիվը հասավ 2,5 միլիոնի
16.06.2020 | 23:00

Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է գրեթե 2,5 միլիոնի՝ նախագահի հրավիրած խորհրդակցությունում ասել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։ Նա նշել է, որ հունիսին շաբաթական 150 000 գործազուրկ է գրանցվել։ Մինչ սահմանափակումներ մտցնելը, մարտին գրանցված էր 726 000 գործազուրկ։ Կարանտինային ռեժիմ հայտարարելուց հետո Անտոն Կոտյակովը կանխատեսել էր, որ գործազուրկների թիվը կարող է անցնել 5 միլիոնը, բայց ինչ ժամանակահատվածի համար է կանխատեսում՝ չէր հստակեցրել։

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ