Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանն ու Իրանը ստորագրելու են հռչակագիր՝ միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ

Ռուսաստանն ու Իրանը ստորագրելու են հռչակագիր՝ միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ
16.06.2020 | 23:01

Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ հռչակագիր են ստորագրելու, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք այսօր ստորագրում ենք կարևոր փաստաթուղթ՝ ՌԴ և ԻԻՀ հռչակագիրը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին: Այն շատ արդիական ենք համարում՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը՝ առաջ քաշել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» վնասակար տեսլականը, որը դեմ է գնում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրությունում մեր նախկինների կողմից դրված անկյունաքարային սկզբունքներին», - հայտարարել է Լավրովն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ

554512156741/1569871630">«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն