Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր հիվանդների համար փրկության արդյունավետ դեղամիջոցը

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր հիվանդների համար փրկության արդյունավետ դեղամիջոցը
16.06.2020 | 23:07

Բրիտանացի փորձագետները հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների բուժման դեպքում մեծ օգնություն կարող է ցույց տալ դեքսամետազոն դեղամիջոցը, որը համեմատաբար մատչելի է: Դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը մեծ առաջընթաց է վիրուսի դեմ պայքարում: Դեքսամետազոնն ընդգրկվել է «Քովիդ-19»-ի դեմ պայքարում դեղամիջոցների արդյունավետության բացահայտմանն ուղղված խոշորագույն գիտափորձում:


Մասնագետները պարզել են, որ դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը, թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում: Հետազոտողները պնդում են, որ եթե այս դեղամիջոցը համավարակի սկզբից օգտագործվեր կորոնովիրուսով հիվանդներին բուժելու համար, 5000 կյանք փրկված կլիներ: Գիտափորձի շրջանակում, որը ղեկավարել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, 2000 հոսպիտալացված հիվանդի դեքսամետազոն է տրվել, նրանց բուժման ընթացքը համեմատվել է ևս 4000 հիվանդի տվյալների հետ, որոնք այս դեղամիջոցը չեն ստացել:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ

554512156741/1569871630">«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն