Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ նախագահը զուտ իրավական է համարում Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը

ԱԺ նախագահը զուտ իրավական է համարում Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
16.06.2020 | 23:11

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիմակիցներին ու աջակիներին առաջարկում է քաղաքական գործընթացները չխառնել Ծառուկյանի առնչությամբ քրեական գործի շրջանակներում ընթացող իրավական գործընթացների հետ:

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ նա ասաց. «Շատ ծանր արարք կամ այդպիսի արարքի մասնակցություն է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության ղեկավար է, և շատ հեշտ է ընկնել ծուղակն ու քաղաքականացնել իրավական գործընթացը: Իմ առաջարկն է տարանջատել քաղաքական հատվածը հարցի ու իրավական հատվածը: Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ու «Բարգավաճ Հայաստան»-ի մասին ունենք մեր գնահատականները, որոնք տալուց այս փուլում զերծ պետք է մնամ, որպեսզի որևէ դիրքորոշման արտահայտում չմեկնաբանվի, որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին»,- ասաց Միրզոյանը:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ