Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկնաբանել է դեքսամետազոնի օգտագործումը կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Ես շատ ուրախ եմ, որ մինչ օրս ամենալուրջ հայտնագործությունը կորոնավիրուսի դեմ պայքարում արեն են բրիտանացի գիտնականները», - ասել է Ջոնսոնը: Երեկ ուսումնասիրություն էր հրապարակվել, որ դեքսամետազոնի օգտագործումը արհեստական շնչառության սարքերին միացված հիվանդների համար 33 տոկոսով նվազեցնում է մահվան ռիսկը: ԱՀԿ-ն հայտարարել է Covid-19-ի բուժման հարցում գիտական առաջընթացի մասին` նշելով, որ դեքսամետազոնը նվազեցնում է օդափոխության սարքերին միացված հիվանդների մահացության ռիսկը 35 տոկոսով, թթվածին ստացող հիվանդների դեպքում` 20 տոկոսով: Եվ արժի ընդամենը հինգ ֆունտ: