Ֆրանսիայում երեկ տասնյակ հազարավոր բուժաշխատողներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որ կառավարությունը կատարի առողջապահական համակարգը և հանրային հիվանդանոցները «փրկելու» խոստումները: Նրանք պահանջում էին, որ իշխանությունները քաղաքականության արմատական փոփոխություն կատարեն, մեծ ներդրումներ կատարեն, բարելավեն աշխատանքային պայմանները և բարձրացնեն աշխատավարձերը: Փարիզում 18 000 բուժաշխատող է մասնակցել ցույցին: Ոստիկանության փոխանցմամբ` 250-300 արմատականներ են միացել բժիշկներին, ինչը խաթարել է ցույցի խաղաղ ընթացքը` բախումներ սկսելով իրավապահների հետ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Ձերբակալվել է 30 մարդ: