Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հասնելով 18 033-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 243-ով և հասել 6814-ի: Փաստացի բուժվում են 10 818-ը: Մինչ այժմ իրականացվել է 87 600 թեստ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 302-ի: «Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդ դեպքերի ընդհանուր թիվը 99 է: