Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դատարանը կքննի Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը կքննի Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը
17.06.2020 | 14:13

Շինծու, սարքած գործ ա, դատարանում դա կտեսնեք, ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ ա հավաքում, ուրեմն նա դավաճան ա: Ինչ որ ասել եմ, իրական իմացածներիս տերն եմ: Հիմնավորում, չկա, սարքած գործ է, դատարնում կքննվի, վաղը դա նայենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ