Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան

«Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան
17.06.2020 | 14:19

«Փաստը» գրում է.

«Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին: Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժողովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակցությունը քվեարկել էր միաձայն, սակայն բավականին խորքային խնդիրներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»: Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ միայն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված: Մի շարք պատգամավորներ նույնիսկ նեղ շրջապատում քանիցս դժգոհել են, որ ստիպված են սոցցանցերում տարբեր ստատուսներ գրել, նյութեր տարածել, այս կամ այն, մեղմ ասած, տարօրինակ որոշումները հրապարակային պաշտպանել, ինչի համար պարզապես ամաչում են:
Նման դժգոհությունների մասին տեղեկություններ կան ոչ միայն օրենսդիր մարմնի անդամների, այլև գործադիրի մի շարք ներկայացուցիչների առումով:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ