Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը

ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը
17.06.2020 | 14:22

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առժամանակ անց ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը՝ Արման Աբովյանի ելույթից հետո. «Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Սա ճանապարհ չէ: Սա Հայաստանը դեպի փակուղի տանող ճանապարհ է: Խորհրդարանական մեծամասնությունը վստահաբար դեմ է եղել իրեն պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն մենք պայքարելու ենք Հայաստանում իրական ժողովրդավարական արժեքների և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Երեկ այս դահլիճում մեծամասնության և դատախազի կողմից տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքական հաշվեհարդար անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ»:


Արման Աբովյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային կառույցներն ուշի ուշով հետևում են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հանդեպ ռեպրեսիվ գործընթացներին: Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական «բեսպրեդելը»՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը», - ասաց նա:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ

554512156741/1569871630">«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն