Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական՝ News.am-ի հետ զրույցում ասել է գործարար, Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը:
Հարցին՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանել է, որ ինքն իրավական կամ քաղաքական չի կարող համարել, քանի որ իրավաբան չէ և նյութերին էլ ծանոթ չէ: «Ես ուղղակի չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասել է Սուքիասյանը: