Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի` Լիբիայի ներքին գործերին միջամտելու համար Թուրքիային ուղղված մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Ֆրանսիան մութ գործերով է զբաղված Լիբիայում:
«Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանը Փարիզ այցելած Հունաստանի ԱԳնախարար Նիկոս Դենդիասի հարցին մեր երկրի` Լիբիայի նկատմամբ վերաբերմունքի մասին Լիբիայում Ֆրանսիայի մռայլ և անբացատրելի քաղաքականության արտացոլումն է: Ֆրանսիան Լիբիայում մութ գործերով է զբաղված: Ֆրանսիայի այդպիսի մոտեցումը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին ոգևորեց ռազմական քայլերի դիմելու և մեծացնելու լիբիացի ժողովրդի տառապանքը: Լիբիայում խաղաղություն հաստատելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը ՄԱԿ-ի ԱԽ-ին դեմ գնալով ապօրինի կառույցներին աջակցելն է»,-հայտարարել է ԱԳՆ-ն: