Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հաստատել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (2020-ի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: