«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության 6 երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:
2020թ. հարցման արդյունքների համաձայն՝
Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2016-ի 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 9% է կազմում:
Հայերի 86%-ը (10%-ով ավելի, քան՝ 2016-ին) ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):
Հայաստանի ազգաբնակչության 60%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ ԵԱՏՄ-ին վստահում է նրանց 51%-ը:
Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ-ի կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն արդյունավետ են համարում: