Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էրդողանի գլխավորությամբ քննարկվել են հայկական լոբբիին հակազդելու քայլերը

Էրդողանի գլխավորությամբ քննարկվել են հայկական լոբբիին հակազդելու քայլերը
17.06.2020 | 14:31

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ալթունի հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»՝ հայտնում է Ermenihaber.am-ը։

Ալթունը նշել է. «Ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբիի, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ապեկտները փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը»։
Հայտարարության մեջ նշվել է, որ նախագահի գլխավորությամբ ժողովին մասնակցել են խորհրդի անդամներ Իսմայիլ Քահրամանը, Բյուլենթ Արընչը, Ջեմիլ Չիչեքը, Քյոքսալ Թոփթանը, Մեհմեթ Ալի Շահինը, Յըլդըրըմ Աքբուլութը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մեթին Քըրաթլըն և նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ

554512156741/1569871630">«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն