Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԲՀԿ պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի

ԲՀԿ պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի
17.06.2020 | 14:32

«Ժողովուրդը» գրում է․ «Մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան եւ Խանջյան փողոցները:


Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթեւեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ու թեեւ այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթեւեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորները եւս ներգրավեն այս գործում` որպես մեղադրյալների: Փոխարենը «Ժողովուրդը» տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը: Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր»:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ