Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Իբր մեզ համոզել էր, հիմա էլ ադրբեջանցիներին

Իբր մեզ համոզել էր, հիմա էլ ադրբեջանցիներին
17.06.2020 | 19:52

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին և Ադրբեջանի հռետորաբանությանը, վերահաստատեց իր նախկին մոտեցումը, թե լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, իսկ վերջինիս ռազմատենչ հայտարարության նպատակն էլ, ըստ նրա, այն է, որ Արցախն ու Հայաստանը կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն «վախերի պրիզմայով»։ Փաշինյանը կարծում է նաև, որ ռազմաշունչ հռետորիկան Ադրբեջանը սեփական ժողովրդի վրա տպավորություն գործելու համար է անում։


Սակայն ի տարբերություն Ադրբեջանի «մոլորյալ» ղեկավարի, Փաշինյանը պատրաստ է անգամ ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործել ու բաց, անկեղծ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, լուսավորել նրանց։ Մինչդեռ Հայաստանի վարչապետն անգամ սեփական ժողովրդին դեռ պիտի շատ հարցերում համոզի, բաց ու անկեղծ խոսի նրա հետ, թե, օրինակ, ինչպես է հնարավոր լուծման մի տարբերակ, որը և Արցախին, և Ադրբեջանին ձեռնտու է։ Ո՞րն է այդ հրաշագործ լուծման եղանակը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որքան կարող է այս հարցում անհասկանալի հայտարարություններ անել և օդում կախված բազում հարցեր թողնել անպատասխան՝ մեկ անգամ իսկ ուղիղ չհայտարարելով, որ Արցախը ոչ մի դեպքում չի կարող Ադրբեջանի կազմում լինել։


Հիմա էլ իբր շատ է հայ ժողովրդին համոզել, որ ոչ մի դեպքում հող չի հանձնելու, Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցչի պարզ հնչած խոսքը լիարժեք իբր մեկնաբանել է, ադրբեջանցիներին հասկացնելու դարդով է «տապակվում»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ