Գերմանական բիոտեխնոլոգիական հայտնի ընկերություններից մեկը՝ CureVac-ը սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Հետազոտությունները կանցկացվեն Գերմանիայում և Բելգիայում, այս փուլում կմասնակցեն 200 կամավորներ։
Ակնկալվում է, որ առաջին արդյունքները հայտնի կդառնան աշնանը։ Կառավարությունը հայտարարել է, որ եթե արդյունավետ լինեն, մինչև հաջորդ տարվա կես ընկերությունը կստանա արտադրություն սկսելու թույլտվությունը: Կլինիկական փորձարկումների մասին էր հայտարարել նաև գերմանական մեկ այլ ընկերություն՝ BioNTech-ը։ Ըստ ԱՀԿ-ի տասնյակ երկրներում կլինիկական փորձարկումների է մասնակցում պատվաստանյութի 11 նմուշ։