Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռոբերտ Քոչարյան. Իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն

Ռոբերտ Քոչարյան. Իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն
17.06.2020 | 20:52

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին՝ կարո՞ղ է ազդեցություն ունենալ իր ընկերների, ընտանիքի անդամների վրա։

«Իհարկե կարող եմ, եթե իմ մտերիմ մարդիկ են, եթե փոխադարձ վստահություն կա ու այդ մարդը սխալ է անում, ես կարող եմ ասել, որ դա ճիշտ բան չէ», - ասաց Քոչարյանը։ Նա ընդգծեց՝ զսպելը չի ընկալում ծեծելով, ստիպելով։
«Գիտեք, իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն, սխալ չանեն, որ ասեն՝ «վայ, նախագահի տղան կամ աղջիկը իրեն լավ չի պահում»։ Սա լինելու է մինչև կյանքի վերջ, այն շատ խորն է նստած», - ասաց Քոչարյանը։
Դատավորը հարց ուղղեց նաև, եթե դատարանը որոշի գրավ կիրառել, ըստ երկրորդ նախագահի, ի՞նչ չափի գրավ պետք է կիրառվի ու ո՞վ է վճարելու։
Քոչարյանը հիշեցրեց, որ իր գույքը կալանքի տակ է։ «Եթե իմ գույքը, հաշիվը կալանքի տակ չլիներ, խնդիր չէր առաջանա գրավի մասին խոսելուց, բայց ես պարտքեր չեմ արել ու չեմ անելու», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ