Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իսրայելն օգոստոսի 1-ից բացելու է սահմանները զբոսաշրջիկների համար

Իսրայելն օգոստոսի 1-ից բացելու է սահմանները զբոսաշրջիկների համար
17.06.2020 | 20:54

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ օտարերկրյա քաղաքացիների համար երկրի սահմանները հնարավոր է վերաբացվեն օգոստոսի 1-ին: Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի համավարակի վերահսկողության պահպանման դեպքում։ Նա ավելացրել է, որ իրենց առաջնահերթ նպատակներից է իսրայելա-հունական և իսրայելա-կիպրոսյան ուղղություններով ավիահաղորդակցության վերսկսումը և զբոսաշրջության վերականգնումը։
«Ներգնա տուրիզմը բաց է արդեն մի քանի շաբաթ. իսրայելցիները վայելում են արևային եղանակը և չորս ծովերի հրաշալի լողափերը։ Հունաստանի և Իսրայելի միջև սահմանների բացումն Իսրայել մեկնելու երազանք ունեցող բոլոր այցելուների համար երկար սպասված իրադարձություն կլինի», - նշել է Ռուսաստանում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Շկլյարը:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ