Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞վ էին պայմանավորված վերջին շրջանի պաշտոնանկությունները: Նա ասաց, որ թափանցիկ են աշխատում, բայց այդքանից հետո դարձյալ իրենց մեղադրում են։
«Դրանից հետո հաջորդ օրը տեղի ունեցած բրիֆինգում ես այդ հարցին պատասխանել եմ թափանցիկ ձևով։ Ասել եմ, որ դա կապված է կորոնավիրուսային իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կորոնավիրուսային պայմանների պահանջները չկատարելու կամ այդ կատարումը չվերահսկելու շղթայական ռեակցիայի հետ։ Այսքանից թափանցիկ էլ ի՞նչ ասեմ»,- նշեց Փաշինյանը։