Կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 8 350 000-ին, մահացել է 450 000, ապաքինվել՝ 4 75 0000 մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
Վարակի և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 2160 000 և 118 000:
Երեկ Պեկինում, որտեղ համաճարակի նոր բռնկում է գրանցվել, հայտնաբերվել է վարակի ևս 31 դեպք: 21 միլիոն բնակչություն ունեցող Պեկինում փակվում են դպրոցները, ձեռնարկությունների աշխատակիցներն անցնում են հեռավար աշխատանքի, իսկ քաղաքի միջազգային օդանավակայանում 1000 չվերթ է չեղարկվել՝ ընդհանուրի մոտ 70 տոկոսը: Չինաստանի մյուս քաղաքներն ու նահանգները կարանտին են պարտադրում մայրաքաղաքից եկողներին:
Ուկրաինայում «հարմարվողական կարանտինը» կերկարաձգվի մինչև հուլիսի 31-ը՝ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով, հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը: Մինչև հուլիսի վերջ ուկրաինացիներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների չեն կարողանա գտնվել հանրային տրանսպորտում և փակ տարածքներում: