Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 665-ով՝ հասնելով 18698-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 746-ով և հասել 7 560-ի, իրականացվել է 2392 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 89992-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 309-ի, կորոնավիրուսով վարակված ևս 101 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով, բուժվում է 10728 մարդ: